BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ԱԺ-ն ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը
25.10.2016 | 21:46

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 99 կողմ և 1 ձեռնպահ ձայներով ըդնունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Փոփոխությունը պայմանավորված է վարձակալության պայմանագրի՝ վարձատուի պահանջով վաղաժամկետ լուծման հասկացության ճշգրտմամբ և առավել հստակեցմամբ: Գործող իրավական կարգավորումը վարձատուին վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու իրավունք է տալիս վարձակալի կողմից պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ցանկացած 2 անգամ վարձավճարն ուշացնելու դեպքում՝ չսահմանափակելով ուշացված օրերի քանակը, ինչը նշանակում է, որ այն կարող է լինել նույնիսկ 1 օր:


Առաջարկվող փոփոխությամբ վարձակալի կողմից 2 անգամ անընդմեջ սահմանված վարձավճարը չվճարելը կարող է վկայել վարձակալի ստանձնած պարտավորությունը ոչ պատշաճ կատարելու որոշակի «օրինաչափության» առկայության մասին և որի դեպքում պետք է վարձատուին իրավունք ընձեռել օգտվելու պայմանագրի վաղաժամկետ դադարեցման իրավունքից:


Հաշվի առնելով, որ նախագծով առաջարկվող դրույթը կարող է վարձակալի կողմից չարաշահումների տեղիք տալ՝ նախատեսվում է հավասարակշռող դրույթ վարձակալի իրավունքների պաշտպանության համար, ուստի առաջարկվում է վարձավճարը պարբերաբար չմուծելու դեպքում վարձատուի պահանջով վարձակալության պայմանագրի լուծում:

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ